«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ երբեք չի փոխի իր խաղային դասավորությունը։
Պորտուգալացի մարզիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ակումբի համասեփականատեր Ջիմ Ռատկլիֆը առաջարկել է նրան փոխել այն։
«Ո՛չ, ո՛չ, և կրկին ո՛չ։ Ոչ ոք, նույնիսկ Հռոմի պապը, չի ստիպի ինձ փոխել այն։ Սա իմ գործն է, իմ պատասխանատվությունը։ Սա իմ կյանքն է։ Եվ ես այն չեմ փոխի», – Ամորիմի խոսքերը մեջբերում է BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» չորս խաղից հետո Պրեմիեր Լիգայի աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ չորս միավորով։