Sport.es-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բազմիցս հայտարարել է իր մտերիմ շրջապատին, որ ուրախ կլինի վերադառնալ «Բարսելոնա»։
Ըստ աղբյուրի՝ 55-ամյա մարզիչը կարոտում է Իսպանիայում կյանքը, չնայած ֆրանսիական գրանդում իրեն հարմարավետ զգալուն։
Էնրիկեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
Էնրիկեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է եղել 2014-ից 2017 թվականներին։ Նրա ղեկավարությամբ «Բլաուգրանան» հաղթել է Չեմպիոնների Լիգան և երկու անգամ Իսպանիայի առաջնությունում։