«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը, որը նախկինում հանդես է եկել «Միլանում», պատասխանել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտների մասին հարցին։
«Դժվար է ասել, քանի որ մրցաշրջանը նոր է սկսվել։ Այնուամենայնիվ, ես մինչ այժմ տեսել եմ «Նապոլիին», որը հաղթել է երեք խաղերից երեքում և ցույց է տալիս գերազանց արդյունքներ։ Բայց, իհարկե, հուսով եմ, որ «Միլանը» կհաղթի։ Կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում», – Ռեյնդերսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Նապոլին» ներկայումս գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ երեք խաղից հետո վաստակած 9 միավորով։ «Միլանը» վեցերորդն է՝ վեց միավորով։