«Բարսելոնան» կարող է չգնել Մարկուս Ռեշֆորդի ամբողջական տրանսֆերը

«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերելու հավանականությունը զգալիորեն նվազել է Լա Լիգայի հայտարարությունից հետո, որ կատալոնական ակումբի 2025/26 մրցաշրջանի աշխատավարձի առաստաղը 463 միլիոն եվրոյից կրճատվել է մինչև 351 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ այս կրճատումը կապված է «Բլաուգրանայի» տնային մարզադաշտում՝ «Կամպ Նոուում» VIP տեղերի վերաբերյալ վիճահարույց ֆինանսական պայմանավորվածության հետ։

Նշվում է, որ «Բարսելոնան» հնարավոր է ստիպված լինի գտնել եկամտի նոր աղբյուրներ կամ վաճառել ֆուտբոլիստների՝ Ռեշֆորդի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելուց առաջ։

Անգլիացին անցյալ ամռանը վարձակալությամբ պայմանագիր է կնքել «Բլաուգրանայի» հետ։ Նա «Բարսելոնայի» կազմում անցկացրել է հինգ խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։