«Յուվենտուսի» և «Ռոմայի» նախկին հարձակվող Միրկո Վուչինիչը նշանակվել է Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Վուչինիչի պայմանագիրը Չեռնոգորիայի ազգային հավաքականի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։
Վուչինիչը փոխարինում է Ռոբերտ Պրոսինեչկիին։
41-ամյա Վուչինիչը 2007-2017 թվականներին Չեռնոգորիայի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ խփելով 17 գոլ, ինչը նրան դարձնում է երկրի երկրորդ լավագույն ռմբարկուն։