Միխայիլ Մուդրիկը որոշել է այլ մարզաձևում իրեն փորձել

«Չելսիի» հարձակվող Միխայիլ Մուդրիկը որոշել է դառնալ թեթև ատլետիկայի մարզիկ։

Այս մասին հայտնում է Marca-ն։

24-ամյա ուկրաինացին մարզվում է սպրինտի ազգային հավաքականի հետ, որը մարզում են նախկին օլիմպիականները։ Մուդրիկը պլանավորում է մասնակցել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերին։

Փետրվարին 24-ամյա ֆուտբոլիստը որակազրկվեց «Չելսիի» խաղերից՝ դոպինգ թեստի դրական արդյունքի պատճառով, որի մասին հայտնի դարձավ 2024 թվականի դեկտեմբերի վերջին։ Մուդրիկի արյան մեջ մելդոնիում է հայտնաբերվել։

Հունիսին Ֆուտբոլի ասոցիացիան (FA) պաշտոնապես մեղադրանք առաջադրեց հարձակվողին հակադոպինգային կանոնների խախտման համար։

Ուկրաինացին «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ 2024/25 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպման՝ խփելով երեք գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։