Էնցո Մարեսկա․ «Պալմերը կարող է օգնել նրան այդ հարցում»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կարծում է, որ նորեկ Վիլիան Էստևաոն կարող է շատ բան սովորել Քոուլ Պալմերից: 18-ամյա բրազիլացին լոնդոնյան ակումբին միացել է հուլիսին «Պալմեյրասից»: Վինգերն արդեն չորս խաղ է անցկացրել «Ազնվականների» կազմում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում:

«Անկասկած, Պալմերը կարող է լինել Էստևաոյի համար հենակետ, ով դեռ պետք է հարմարվի և շատ բան հասկանա: Քոուլը կարող է օգնել նրան այդ հարցում», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Չելսին» շաբաթ օրը Պրեմիեր լիգայի շրջանակներում արտագնա խաղ կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Խաղը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 19:30-ին: