«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է ակումբի վերջին ամիսների խաղը։
Անցյալ ամառ «Բլաուգրանա» էին միացել Ժոան Գարսիան, Մարկուս Ռեշֆորդը և Ռունի Բարջին, մինչդեռ Ինիգո Մարտինեսը, ով անցյալ մրցաշրջանում կարևոր խաղացող էր, հեռացավ թիմից։
«Մեր գլխավոր նպատակն էր պահպանել թիմը, բոլոր կարևոր խաղացողներին։ Գաղափարն այն էր, որ պահպանենք կորիզը և փորձենք ավելի ուժեղ դառնալ։ Մենք կարողացանք երկարաձգել Յամալի, Ռաֆինյայի և Կունդեի պայմանագրերը», – Դեկուի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Կիրակի օրը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Լա Լիգայի հինգերորդ տուրում իրենց տնային մարզադաշտում կընդունի «Խետաֆեին»։