Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է, թե որ հարձակվողն է իր կարիերայում ամենաշատ տպավորել նրան։
«Ուեյն Ռունին խենթ գոլահար էր, Դիդիե Դրոգբան՝ ուժեղ հարձակվող։ Բայց ես հավանաբար կընտրեի Թիերի Անրիին», – ասել է Կասիլյասը՝ ըստ GiveMeSport-ի։
Կասիլյասը կարիերան ավարտել է 2020 թվականի օգոստոսի 4-ին՝ 39 տարեկանում։