Պեպ Գվարդիոլա. «Նրանք Եվրոպայի ամենաբարդ մրցակիցներից մեկն են»

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է իր մրցակիցներին «Արսենալի» դեմ խաղից առաջ։

«Հուսով եմ՝ այս մրցաշրջանում մենք կկարողանանք ավելի շատ խնդիրներ ստեղծել «Արսենալի» համար, քան նախորդ մրցաշրջանում։

Արտետան հիանալի մարզիչ է, և նրանք զգալիորեն ուժեղացրել են իրենց կազմը վերջին չորս կամ հինգ տրանսֆերային պատուհանների ընթացքում։

Նրանք ունեն անհավանական կազմ և անհավանական թիմ. նրանք Եվրոպայի ամենադժվար մրցակիցներից մեկն են», – ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսում։

«Արսենալը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին» կիրակի՝ սեպտեմբերի 21-ին։