Անդրեաս Քրիստենսենը խոսել է իր ապագայի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը խոսել է կատալոնական ակումբի հետ իր պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին:

«Անցյալ տարին դժվար էր ինձ համար։ Ես մերժեցի ազգային հավաքականի առաջարկը, քանի որ ուզում էի մնալ այստեղ և լավ նախամրցաշրջան անցկացնել։

Նրանք ընդունեցին իմ առաջարկը։ Կարծում եմ՝ կերկարաձգեմ պայմանագիրս։ Ես արտահայտել եմ իմ զգացմունքներն ու սերը ակումբի նկատմամբ։ Ես ուզում եմ մնալ այստեղ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Դանիացու ներկայիս պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։