Ադեմոլա Լուկմանի ապագայից նոր տեղեկություն կա

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը ցանկանում էր այս ամռանը միանալ «Ինտերին» և նույնիսկ հայտարարություն էր տարածել, որում արտահայտել էր իր զայրույթը ակումբի կողմից իրեն բաց թողնելու մերժման կապակցությամբ։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում դեռևս խաղադաշտ դուրս չի եկել։

La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը մի քանի կառուցողական հանդիպումներ է ունեցել Լուկմանի հետ։ Ադեմոլան հաստատել է իր պատրաստակամությունը՝ ամեն ինչ տալ թիմի համար և շուտով կվերադառնա թիմ։

Հիշեցնենք, որ «Ատալանտայի» հաջորդ խաղը կիրակի՝ սեպտեմբերի 21-ին է, Իտալիայի առաջնության շրջանակներում՝ «Տորինոյի» դեմ։