«Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնը տպավորված է «Բարսելոնայի» գնդակի վարման ոճով։
«Անկեղծ ասած, մենք սովոր չենք խաղալ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ովքեր այդքան լավ են վերահսկում գնդակը։ Այո, մենք նախկինում խաղացել ենք «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» դեմ, բայց նույնիսկ նրանք այդքան էլ լավ չէին խաղում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրում Էդի Հաուի թիմը կմրցի «Ունիոն Սեն-Ժիլուազի» հետ, իսկ «Բարսելոնան»՝ ՊՍԺ-ի։