«Կրեմոնեզեի» նորեկ Ջեյմի Վարդին կարող է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը, հայտնում է La Provincia di Cremona-ն։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացին մկանային անհարմարություններ է ունեցել Իտալիայի առաջնության վերջին տուրում «Վերոնայի» դեմ իր դեբյուտային խաղից հետո։ Բժշկական թիմը դեռևս վերլուծում է խնդրի լրջությունը, սակայն Վարդիի մասնակցությունը «Պարմայի» դեմ հաջորդ խաղին, որը կկայանա սեպտեմբերի 21-ին, կասկածի տակ է։
Ջեյմի Վարդին այս ամառ միացել է «Կրեմոնեզեին» ազատ գործակալի կարգավիճակով։ Նա մեկ տարվա պայմանագիր է կնքել։