Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև խաղը կկայանա «Օլիմպիկ Լուիս Կոմպանիս» մարզադաշտում, հայտարարել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ակումբը շարունակում է ակտիվորեն աշխատել՝ առաջիկա ամիսներին «Կամպ Նոուն» բացելու համար անհրաժեշտ վարչական թույլտվությունները ստանալու ուղղությամբ», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։
«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին։ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում կատալոնացիները 2-1 հաշվով հաղթեցին «Նյուքասլին»։ ՊՍԺ-ն մրցաշարի մեկնարկում 4-0 հաշվով ջախջախեց «Ատալանտային»։