«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է կատալոնական ակումբում իր առաջիկա նպատակների մասին։
«Ես Ժոան Գարսիայի փոխարինողն եմ և կմնամ այդպիսին։ Իմ դերը նրան պատրաստելն է ամենակարևոր խաղերին։ Նա արդեն Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկն է, բայց ես ուզում եմ նրան պատրաստել բարձրագույն մակարդակի համար։ Ես կփորձեմ օգնել նրան», – Շչեսնիի խոսքերը մեջբերել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լեհ ֆուտբոլիստը միացել է «Բարսելոնային» 2024 թվականի հոկտեմբերին։ Այս ընթացքում նա մասնակցել է 30 խաղի բոլոր մրցաշարերում՝ 14 անգամ անառիկ պահելով դարպասը։