Պեպ Գվարդիոլա. «Այս տեմպերով նա կգերազանցի բոլորին»

Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթիի» «Նապոլիի» նկատմամբ տարած 2-0 հաշվով հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գնահատել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու դառնալու հնարավորությունները։

«Նապոլիի» դեմ խաղում 25-ամյա նորվեգացին խփեց Չեմպիոնների Լիգայում իր 50-րդ գոլը։ Նա այս նվաճմանը հասավ ընդամենը 49 խաղում, ինչը մրցաշարի ռեկորդ է։

Հոլանդը նաև հավասարվեց Թիերի Անրիին Չեմպիոնների Լիգայում խփած ամենաշատ գոլերի քանակով։ Միասին նրանք զբաղեցնում են 9-րդ և 10-րդ տեղերը։ Կրիշտիանու Ռոնալդուն ռեկորդակիր է 140 գոլով։

«Կկարողանա՞ Հոլանդը գերազանցել Ռոնալդուի ռեկորդը։ Այս տեմպով՝ այո։ Առանց վնասվածքների Էրլինգը կարող է խաղալ ևս 10-12 տարի, և նա, անշուշտ, շարունակում է կատարելագործվել։

Ի՞նչ կարող եմ ասել։ Թվերն իրենք են խոսում իրենց մասին։ Մենք բախտավոր ենք, որ ունենք Հոլանդին։ Ես պարզապես շնորհավորում եմ նրան, քանի որ նա արդեն իսկ Վան Նիստելրոյի, Լևանդովսկու նմանների շարքում է, բայց հատկապես երկու հսկաների՝ Կրիշտիանուի և Մեսսիի կողքին։ Սա անհավանական նվաճում է», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։