Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է նոր պայմանագիր ստորագրել ամերիկյան թիմի հետ, հայտնում է ESPN-ը։

38-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի տարեվերջին։ Աղբյուրը չի հայտնել, թե քանի տարվա պայմանագիր կստորագրեն կողմերը։

Արգենտինացի ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ինտեր Մայամիի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 29 խաղի, խփել 23 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։