«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0)։
Անտոնի Կոնտեի թիմը Ջովանի Դի Լորենցոյի հեռացումից հետո 21-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով։
«Չեմպիոնների Լիգայում սա կատարյալ մեկնարկ էր։ Մենք շատ րոպեներ խաղացինք 10 հոգով մնացած մրցակցի դեմ։ Իտալական թիմերը անհավանական պաշտպանություն ունեն։ Ես բազմիցս խաղացել եմ նրանց դեմ Չեմպիոնների Լիգայում։ Նրանց դիմացկունությունը, կենտրոնացվածությունը․․․ Ես հիանում եմ նրանցով։
Ես շատ գոհ եմ խաղից։ Դժվար շաբաթ էր, և մենք կիրակի օրը աներևակայելի դժվար խաղ ունենք «Արսենալի» դեմ, բայց մենք այնտեղ գնում ենք լավ տրամադրությամբ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել BBC-ն։