«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն խոսել է իր ապագայի մասին։
«Ես այստեղ ինձ հարմարավետ եմ զգում, ես երջանիկ եմ։ Իմ գործակալը բանակցություններ է վարում «Բավարիայի» ներկայացուցիչների հետ։ Բանակցությունները շարունակվում են։ Այլևս ասելու բան չկա», – Ուպամեկանոյի խոսքերն է մեջբերում BILD-ը։
Ֆրանսիացի պաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը գերմանական ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը։