«Բավարիայի» հարձակվող Լուիս Դիասը խոստովանել է, որ Մյունխեն տեղափոխվելուց առաջ բանակցություններ է վարել «Բարսելոնայի» հետ։
«Այո, ես ամռանը քննարկումներ եմ ունեցել «Բարսելոնայի» հետ։ Սա նորմալ է, երբ տրանսֆերային պատուհանը բաց է, բայց ես ընդհանրապես չեմ զղջում իմ վերջնական որոշման համար։ Ես երջանիկ եմ «Բավարիայում»։ Սա հիանալի ակումբ է», – Դիասի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Լուիս Դիասի տրանսֆերը «Բավարիային» արժեցել է 70 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։