«Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մնում է Սաուդյան Արաբիայի ակումբների ուշադրության կենտրոնում։
Լրագրող Էկրեմ Կոնուսի խոսքով՝ «Ալ-Հիլալը» պատրաստ է Վինիսիուսի համար ծախսել մոտ 100 միլիոն եվրո։ Նախկինում սաուդյան ակումբը պատրաստ էր բրազիլացու համար ծախսել մոտ 300 միլիոն եվրո, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։
Վինիսիուսի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 170 միլիոն եվրո։