Կոբի Մայնուն կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ։

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը՝ «Մանչեսթեր Սիթին» կարող է միանալ անգլիացու համար մղվող մրցավազքին։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կփորձի պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Նշվում է, որ «Նյուքասլը» ֆուտբոլիստի տրանսֆերի ֆավորիտն է։

Կոբի Մայնուն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է երեք հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։