«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան կարող է շարունակել իր կարիերան Ա Սերիայում, ըստ Tuttosport-ի։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» կփորձի 31-ամյա պորտուգալացուն ձեռք բերել որպես ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է հաջորդ ամռանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «քաղաքայինները» չեն պլանավորում երկարաձգել Սիլվայի հետ պայմանագիրը։
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր Լիգայի չորս խաղի՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։