«Ատլետիկոն» որոշում է կայացրել Մարկոս ​​Լյորենտեի վերաբերյալ

«Ատլետիկոն» պլանավորում է երկարաձգել կիսապաշտպան Մարկոս ​​Լյորենտեի պայմանագիրը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա իսպանացու հետ երկարաձգված պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լյորենտեն մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելու առաջարկը։

2024/25 մրցաշրջանում Լյորենտեն 49 խաղում խփել է հինգ գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։