Ռաուլ Ասենսիոն դատարան է հրավիրվել սեռական բնույթի տեսանյութ տարածելու համար

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն Կանարյան կղզիների դատարան կներկայացվի անչափահասի սեռական բնույթի տեսանյութ տարածելու մեղադրանքով: Մեղադրողները պահանջում են երկու տարի, վեց ամիս և մեկ օր ազատազրկում:

AS-ի տվյալներով՝ իրավապահ մարմինները նրա համար գրավի չափ են սահմանել 15.000 եվրո:

Աղբյուրի համաձայն՝ հանցագործության մեջ մեղադրվում են նաև «Ռեալ Մադրիդի» նախկին երիտասարդական ֆուտբոլիստներ Ֆերան Ռուիսը, Խուան Ռոդրիգեսը և Անդրես Գարսիան: Նրանց գրավի չափը սահմանվել է 20.000 եվրո, քանի որ դատարանը նրանց համարում է ոչ միայն տարածողներ, այլև տեսանյութի ստեղծողներ:

Նշենք, որ բողոք ներկայացրած երկու տուժածներից մեկը՝ 18-ամյա մի կին, նախկինում հետ էր վերցրել պաշտպանի դեմ առաջադրված մեղադրանքները: