«Բորուսիան» և «Արսենալը» տրանսֆերային նպատակ ունեն

«Բորուսիան» և «Արսենալը» հետաքրքրված են «Սևիլիայի» կիսապաշտպան Լուսիեն Ագումեի ծառայություններով, հայտնում է El Desmarque-ը։

Ըստ աղբյուրի՝ 23-ամյա ֆրանսիացին ուշադրություն է գրավել իսպանական թիմի մեկնարկային կազմում տեղ գտնելուց հետո։

2024/25 մրցաշրջանում Ագումեն խփել է մեկ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում 37 խաղում՝ բոլոր մրցաշարերում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է ութ միլիոն եվրո։