Պաշտոնական․ Ժոզե Մոուրինյոն գլխավորեց պորտուգալական ակումբը

«Բենֆիկայի» մամուլի ծառայությունը հայտարարել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին։

Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։

Նա փոխարինում է Բրունո Լագեին, ով հեռացվել էր Չեմպիոնների Լիգայում «Քարաբաղից» կրած 3-2 հաշվով անակնկալ պարտությունից հետո։

Մոուրինյոն նախկինում գլխավորել է «Բենֆիկան» 2000 թվականին։

Իր հայրենի Պորտուգալիայում 62-ամյա մարզիչը մարզել է նաև «Ունիաոն» և «Պորտուն»։