«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն կիսվել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում «Բարսելոնայի» դեմ տնային խաղի վերաբերյալ իր սպասումներով, մասնավորապես մեկնաբանելով «Բլաուգրանայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալի բացակայությունը, ով կբացակայի աճուկի վնասվածքի պատճառով։
«Սա պատմական իրադարձություն է։ Ես հրաշալի զգացողություն ունեցա, երբ տեսանք վիճակահանությունը։ Մենք կենտրոնացանք մարտավարության վրա։ Առջևում հիանալի խաղ է, ես իսկապես անհամբեր սպասում եմ դրան։
Ափսոս, որ Յամալը չի կարողանա խաղալ. ափսոս, որ մենք նման ֆուտբոլիստի չենք տեսնի։ Բայց «Բարսելոնան» եզրերում այլ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի։
«Բարսելոնան» շատ լավ թիմ է ոճի առումով։ Նրանք շատ վստահ են գնդակի հետ և ունեն շատ արագ եզրեր։ Սա նշանակում է, որ մենք պետք է շատ լավ խաղանք առանց գնդակի», – Հոուի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Թիմերի միջև խաղը կկայանա այսօր Նյուքասլում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։