ՀՀ կառավարության որոշմամբ «Նոա» ֆուտբոլային ակումբին կվաճառվի Վաղարշապատում գտնվող հողատարածք՝ ենթակառուցվածքների զարգացման նպատակով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 18-ին կայացած կառավարության նիստում հավանություն է տրվել «Նոա» ՖԱ-ի ներդրումային ծրագրին, որը վերաբերում է Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի զարգացմանը։
Ըստ ընդունված որոշման՝ ակումբին է փոխանցվում ընդհանուր 23.8 հեկտար հողատարածք, որտեղ նախատեսվում է կառուցել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող մարզական ենթակառուցվածքներ։
