Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն հաստատել է, որ առաջիկա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը չի մասնակցի, տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստը նշել է, որ միջոցառմանը հետևելու է տանը՝ հեռուստացույցով։ Նա նաև ընդգծել է, որ կուրախանա, եթե մրցանակը ստանա իր ընկեր Ուսման Դեմբելեն։
«Ոսկե Գնդակի» (Ballon d’Or) մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22, 2025 թվականին՝ Փարիզի Théâtre du Châtelet ստադիոնում։