Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Նյուքասլի» ֆուտբոլիստներից մեկի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մամուլի ասուլիսում խոսել է «Նյուքասլի» գերմանացի նորեկ Նիկո Վոլտեմադեի մասին։ Ֆլիկի խոսքով՝ ինքը նախկինում գրեթե չի ճանաչել հարձակվողին, սակայն այժմ տպավորված է նրա արագ առաջընթացով։ Մասնագետը հավելել է, որ Վոլտեմադեն դեռ ունի կատարելագործվելու լայն հնարավորություններ, և ուրախալի է, որ Գերմանիան նման տաղանդավոր ֆուտբոլիստ ունի հարձակման գծում։

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նյուքասլին» է միացել 75 միլիոն եվրոյով + 15 միլիոն բոնուսով՝ դառնալով ակումբի պատմության ամենաթանկ ձեռքբերումը։ Վոլտեմադեն արդեն հասցրել է իր նոր թիմի կազմում մասնակցել Պրեմիեր լիգայի մեկ խաղի և խփել իր առաջին գոլը։

Սեպտեմբերի 18-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկում հյուրընկալվելու է «Նյուքասլին» «Սեյնտ Ջեյմս Պարկում»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։