«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը տպավորիչ է այս մրցաշրջանում։ Անգլիացին երկու գոլ խփեց Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ խաղում՝ դարպասը գրավելով 27-րդ և 63-րդ րոպեներին։
Հարձակվողն այժմ մյունխենյան թիմի կազմում վեց խաղում խփել է տասը գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Նա միջինում խաղում կատարում է երկուից ավելի գոլային փոխանցում։
Հարի Քեյնը «Բավարիային» է միացել 2023 թվականի ամռանը «Թոթենհեմից»։ Գերմանիայի գործող չեմպիոնի աստղը հուլիսին լրացրել է 32 տարեկանը։ Անցյալ մրցաշրջանում Քեյնը Չեմպիոնների լիգայի 13 խաղում խփել է 11 գոլ։