«Մարսելի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ժան-Պիեռ Պապենը քննադատել է մրցավարներին՝ պնդելով, որ նրանք առավել մեղմ են վերաբերվում Մադրիդի «Ռեալին», հայտնում է RMC Sport-ը։
«Մրցավարները «Ռեալին» վերաբերվում են շատ ավելի մեղմ։ Նրանք փորձում են ամեն ինչ հարթել։
Երբ տեսնում ես, որ մրցավարը քիչ է մնում գրկախառնվի Կարվախալի հետ նրան կարմիր քարտ ցույց տալուց հետո… Անկեղծ՝ շատ հարցեր են առաջանում։
Մեդինայի դրվագում նշանակված 11-մետրանոցը չափազանցված էր։ Դա չափազանց շատ է «Ռեալ Մադրիդի» նման ակումբի համար։ Այդ ակումբը խաղեր հաղթելու համար օգնության կարիք չունի, իսկ երբ դժվար պահերին օգնում են, դա, իրոք, չափազանցություն է», — նշել է Պապենը։