«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Սեմ Բոկեման կարող է շարունակել իր կարիերան «Լիվերպուլում», հաղորդում է TEAMtalk-ը:
Աղբյուրի համաձայն՝ «մերսիսայդցիները» հետաքրքրություն են ցուցաբերում 26-ամյա հոլանդացու նկատմամբ: Անգլիական գրանդը, ըստ լուրերի, Բոկեմային դիտարկում է որպես Իբրահիմա Կոնատեի երկարաժամկետ փոխարինող, ով կարող է հեռանալ հաջորդ ամռանը:
Այս մրցաշրջանում Բոկեման մասնակցել է Սերիա Ա-ի մեկ խաղի և խփել մեկ գոլ: Պաշտպանի պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականը: Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները նրա արժեքը գնահատում են 28 միլիոն եվրո: