«Լիվերպուլը» խաղադաշտ այսպիսի կազմ է դուրս բերել Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ առաջին անգամ

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Ատլետիկոյին»։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով։

Մերսիսայդցիների կազմում գոլի հեղինակ դարձան Էնդրյու Ռոբերտսոնը և Մոհամեդ Սալահը։ Արդեն վեցերորդ րոպեին դրությամբ խաղի հաշիվը 2-0 էր։ Խաղի վերջին րոպեներին Վիրջիլ վան Դեյկը առաջ մղեց իր թիմին։

Մադրիդյան ակումբի կազմում դուբլ ձևակերպեց Մարկուս Լյորենտեն։

Պատմության մեջ առաջին անգամ մերսիսայդյան գրանդի` եվրագավաթային հանդիպման մեկնարկային կազմում ոչ մի անգլիացի ֆուտբոլիստ չի ընդգրկվել։