Արնե Սլոտ․ «Մենք բնավորություն ցուցաբերեցինք»

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է իր թիմի 3-2 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» նկատմամբ։ Մերսիսայդցիները կորցրին խաղի սկզբում ստացած երկու գոլի առավելությունը, բայց հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում։

Վիրջիլ վան Դեյկը խփեց վճռորոշ գոլը։

«Եթե ուզում ես հաղթել «Ատլետիկոյի» նման թիմին, պետք է ցույց տաս, որ կարող ես նրանց գերազանցել, այդ թվում՝ մտավոր առումով։ Երբ մեկ գոլով առաջ ես, ամեն ինչ կարող է պատահել, և այդպես էլ եղավ։ Բայց մենք բնավորություն ցուցաբերեցինք և շարունակեցինք ճնշում գործադրել», – ասել է Սլոտը։