Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Ատլետիկոյին»։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով։
Մերսիսայդցիների կազմում գոլի հեղինակ դարձան Էնդրյու Ռոբերտսոնը և Մոհամեդ Սալահը։ Արդեն վեցերորդ րոպեին դրությամբ խաղի հաշիվը 2-0 էր։ Խաղի վերջին րոպեներին Վիրջիլ վան Դեյկը առաջ մղեց իր թիմին։
Մադրիդյան ակումբի կազմում դուբլ ձևակերպեց Մարկուս Լյորենտեն։
ՊՍԺ-ն ջախջախեց «Ատալանտային»․
Զուգահեռաբար ընթացող խաղում ՊՍԺ-ն ջախջախեց «Ատալանտային»։ Ֆրանսիական ակումբի կազմում գոլեր հեղինակեցին Մարկինյոսը, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշը և Գոնսալու Ռամուշը։