«Բավարիայի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ներկայացուցիչ գործակալ Դիոմանսի Կամարան մեկնաբանել է խաղացողի հնարավոր վերադարձը «Չելսի»։
«Բավարիան» հարձակվողին վարձակալությամբ է ձեռք բերել «Չելսիից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ գնելու հնարավորությամբ։
«Ջեքսոնը չի վերադառնա «Չելսի»։ Նա լավագույն հարաբերությունները չուներ Էնցո Մարեսկայի հետ։
Բայց մենք չենք ուզում թշնամություն ստեղծել, ուստի «Չելսին» բաց թողեց նրան», – ասել է գործակալը Canal Plus-ին։
24-ամյա Ջեքսոնը «Բավարիայի» կազմում խաղացել է Բունդեսլիգայի մեկ խաղ։ Transfermarkt-ի փորձագետները նրա արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։