«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն չի մասնակցի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, որը կայանալու է Փարիզում հաջորդ երկուշաբթի:
Մրցանակի հավակնորդներից է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, Մբապեի հայրենակիցը:
Մբապեն CBS Sports-ին հայտնել է․ ««Ոսկե գնդակը» շահելու համար պետք է թիմային տիտղոսներ նվաճենք։ Երբ դա տեղի ունենա, այդ ժամանակ կքննարկենք մրցանակի հարցը։ Ուրախ կլինեմ, եթե մրցանակը ստանա Դեմբելեն։ Նա իմ ընկերն է, և միշտ աջակցում եմ նրան։ Մրցանակաբաշխությանը կհետևեմ հեռուստացույցով»։