Նոր տեղեկություն Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի առողջական վիճակի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ձախ ոտքի ազդրային մկանի ջիլի պատռվածքի պատճառով մոտավորապես 6–8 շաբաթ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Marca-ի փոխանցմամբ՝ 26-ամյա անգլիացին վնասվածքը ստացել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի «Մարսելի» դեմ խաղում (2:1)։

Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը մասնակցել է «Ռեալի» Իսպանիայի առաջնության բոլոր չորս հանդիպումներին, սակայն արդյունավետությամբ աչքի չի ընկել։