Հայաստանի Գավաթ․ «Գանձասարը» հաղթեց «Ալաշկերտին»

«Գանձասարը» Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին» և դուրս եկավ հաջորդ փուլ։

Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմի կազմից գոլերի հեղինակ դարձան հարձակվող Բերտրան Ջունիոր Մանին և կիսապաշտպան Նարեկ Ալավերդյանը։

Ավելի վաղ այս փուլում «Արարատի Արաքսը» հաղթահարել էր «Լեռնային Արցախի» արգելքը, «Սյունիքը» դուրս էր թողել «Հայքին», իսկ «Սարդարապատը»՝ «Միկային»։