«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը դիմել է թիմի երկրպագուներին «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղից առաջ.
«Դուք պետք է ձեր ամբողջ ուժը նվիրեք։ Ձեր աջակցությունը մեզ օգնել է Չեմպիոնների լիգայի շատ կարևոր խաղերում, և հուսով եմ՝ այսօր էլ այդպես կլինի։ Եկեք «Էնֆիլդը» դարձնենք այնպիսի վայր, որտեղ Եվրոպայի ոչ մի թիմ չի ցանկանա լինել», – ասել է պաշտպանը։
Խաղացողի խոսքով՝ Արնե Սլոթի թիմի համար հեշտ չի լինելու, քանի որ «Ատլետիկոն» վաղուց աշխարհի լավագույն ակումբներից մեկն է։ «Մերսիսայդցիները» այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կխաղան «Ատլետիկոյի» դեմ իրենց տնային մարզադաշտում։
Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։