Պեպ Գվարդիոլա․ «Այստեղ իրական ֆավորիտներ չկան»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ փորձել է թիմի վրա եղած ճնշումը նվազեցնել։ Առաջին տուրում անգլիական ակումբը ուժերը չափելու է «Նապոլիի» հետ։

«Չեմպիոնների լիգայում մենք ֆավորիտ չենք, այդ պատճառով էլ փորձելու ենք պարզապես վայելել մեր ճանապարհը։ Գիտենք՝ հեշտ չի լինելու․ մրցանակը միայն մեկ անգամ ենք նվաճել։ Այժմ ամբողջ ուշադրությունը «Նապոլիի» խաղի վրա է։

Եթե մրցաշարը սկսում ես անհաջողությամբ, հետո ամեն ինչ ավելի բարդ է ընթանում։ Նախկին խմբային փուլում ավելի կանխատեսելի էր, իսկ նոր ձևաչափը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում, այստեղ իրական ֆավորիտներ չկան։

Իհարկե, շատ ուրախ եմ Դե Բրույնեի համար, խաղից հետո ևս կտեսնեմ նրան»,— նշել է Գվարդիոլան։