Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն վստահեցրել է, որ շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը կշարունակի մնալ մեկնարկային կազմում՝ անկախ վերջին քննադատություններից։
«Զոմերին չեմ փոխարինի միայն այն պատճառով, որ որոշ մեկնաբանություններ կան։ Իհարկե, մեծ հարգանք ունեմ Խոսեպ Մարտինեսի նկատմամբ, և նա ևս կստանա իր հնարավորությունները, բայց հենց դժվար պահերին է, որ խաղացողներին պետք է աջակցել։ Յանը դարպասում կլինի «Այաքսի» հետ խաղում։ Անարդար է նրան այսպես քննադատելը»,— նշել է Կիվուն։
Հիշեցնենք, որ «Այաքս» – «Ինտեր» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։