Լուիս Նանի․ «Ամեն ինչ, ինչ նա պահանջում էր, մենք պետք է անեինք»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուիս Նանին կիսվել է իր կարծիքով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մասին։

«Նա առաջնորդ էր, և ամեն ինչ, ինչ նա պահանջում էր, մենք պետք է անեինք։ «Մանչեսթեր Յունայթեդում» հաղթական մշակույթը կերտվել է նրա կողմից։ Նա ակումբի ղեկավարն էր։ Հրաշալի մարդ, որը երբեք չէր ուզում կամ չէր սիրում պարտվել», – ասել է Նանին։

Շոտլանդացի մարզչի ղեկավարությամբ «Կարմիր սատանաները» նվաճել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 13 տիտղոս և Չեմպիոնների լիգայի երկու գավաթ։ Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ չորս խաղում վաստակելով չորս միավոր։