«Մանչեսթեր Յունայթեդը» գրանցել է ռեկորդային եկամուտ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է ռեկորդային եկամտի մասին։ Չնայած Չեմպիոնների Լիգայում չխաղալուն, մանչեսթերյան ակումբը 2024/25 մրցաշրջանում հայտնել է 666.5 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամտի մասին։ Սա 4.7 միլիոն ֆունտ ստեռլինգով ավելի է, քան 2023/24 մրցաշրջանում։

Չնայած դրան և մոտ 300 աշխատակցի կրճատումներին, «Կարմիր սատանաների» զուտ վնասը կազմել է 33 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ նախորդ մրցաշրջանի 113 միլիոն ֆունտի համեմատ։

2024/25 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է 15-րդ տեղը, ինչը նրանց վատագույն արդյունքն է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ։