MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» 3-1 հաշվով հաղթեց «Սիեթլին»։
«Ինտեր Մայամիի» կազմից գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Մեսսին MLS-ի ընթացիկ մրցաշրջանում արդեն խփել է 20 գոլ։
Մեսսին դարձավ լիգայի պատմության մեջ հինգերորդ ֆուտբոլիստը, որը երկու անընդմեջ մրցաշրջանում խփել է 20+ գոլ։
Մեսսին նաև դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որը ներքին առաջնությունում խփել է 20+ գոլ իր կարիերայի 15 մրցաշրջանում: Նման ցուցանիշի հասել է միայն Կրիշտիանու Ռոնալդուն։