Ֆաբիո Կապելլոն բացատրել է, թե ինչպես է «Յուվենտուսը» խուսափել պարտությունից «Բորուսիայի» դեմ խաղում

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի՝ «Յուվենտուսի» և «Բորուսիայի» միջև հանդիպումը (4-4):

«Յուվենտուսին» հաջողվել է խուսափել պարտությունից՝ խփելով երկու գոլ խաղի ավելացված ժամանակում:

«Երկրորդ խաղակեսում «Յուվենտուսն» ավելի աշխույժ էր, նրանց խաղացողներն ավելի լավ էին աշխատում։ Սա մրցակցին դժվարին դրության մեջ դրեց, այդ թվում՝ Վլահովիչի խաղը։

Նա խնդիրներ ստեղծեց «Բորուսիայի» համար և կարևոր դեր խաղաց թուրինյան թիմի երկու գոլերի խփման գործում։ Այսպիսով, բրավո Իգոր Տուդորին, ով կատարեց շտկումները, և Վլահովիչին, ով օգնեց նրանց խուսափել պարտությունից», – Կապելոյի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։