Անտոնիո Ռյուդիգերը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր», «Ալ-Հիլալ» և «Ալ-Իթթիհադ» ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալ Մադրիդի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի նկատմամբ, որի պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը: Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ակումբները պատրաստում են շահավետ առաջարկներ՝ հույս ունենալով գրավել և՛ ֆուտբոլիստին, և՛ ակումբին։

Ռյուդիգերը այս մրցաշրջանում մասնակցել է ընդամենը մեկ խաղի: Անցյալ մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 խաղ՝ խփելով երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: